Foto

Մոուրինյոն նշանակվել է «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն գլխավորեց անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Մոուրինյոյի պայմանագիրը «Տոտենհեմ»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի մրցաշրջանի ավարտը: «Ոգևորված եմ այս ակումբին միանալու համար: Ինձ դուր է գալիս թիմի կազմը, և այն, թե ինչ վիճակում է ակադեմիան»,-ասել է պորտուգալացին:

Ժոզե Մոուրինյոն մինչ այս մարզել է «Պորտու»-ն, «Ինտեր»-ը, «Չելսի»-ն, «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: