Foto

Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ձգձգվում է

Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները հետաձգվում են ու հետաձգվում։ Այն դեռ վաղուց պիտի պատրաստ լիներ, բայց պարզվում է դրա համար ևս երկու տարի կպահանջվի։ Ու դեռ հայտնի չէ, այդ ժամկետը կլինի վերջնական, թե դարձյալ կերկարացվի։ 

Հիմա էլ Իրան-Հայաստան էլեկտրահողորդման երրորդ գծի կառուցման ավարտը տեղափոխվել է մինչև 2021թ. դեկտեմբերի վերջ։ Մինչդեռ, այս տարվա սկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Թեհրանում` հայտարարվում էր հայ-իրանական տնտեսական ծրագրերը ակտիվացնելու մասին։
Մի թե՞ ակտիվացումն այսպես է լինում։

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Դրա հետ է կապված գազի դիմաց էլեկտրաէներգիա ծրագրի ընդլայնումը։ Առանց այս գծի կառուցման անհնարին է ավելացնել մատակարարումների այն ծավալները, որոնք նախանշված են այդ ծրագրի շրջանակներում

Հիշեցնենք, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում էր ավարտել 2019թ., հետո այն տեղափոխվեց 2020թ.։ Հիմա էլ երկարացվել է մինչև 2021թ.։