Foto

Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի՝ Հայոց ցեղասպանության խորհրդանիշի պատկերով

Ինչպես հայտնի է, 1915թ.-ին հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ամբողջ հասույթը (20 մլն դոլար) տրամադրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մարդու իրավունքների համանուն ինստիտուտի ստեղծմանը:  

Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտը դարձել է իրավունքի դպրոց եւ այս ոլորտում կրթության առաջավոր օղակ, իսկ 20 մլն դոլարի չափով նվերը դարձել է ամենամեծ դրամաշնորհը, որը Կոլիֆոռնիայի համալսարանի Իրավունքի դպրոցը երբեւէ ստացել է այդպիսի նպատակների համար:

Եվ ընդամենը մեկ ժամ առաջ իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories բաժնում լուսանկար է հրապարակել. պիջակի դարձածալին հայկական անմոռուկն է՝ խորհրդանիշ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Բայց սա ամենը չէ: Քարդաշյանը նաեւ գրել է. «UCLA-ում հայկական«Խոստում»-ը ինստիտուտը սկսվում է այսօր երեկոյան»: Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի հետագա հրապարակումներում..