Foto

Մեկնարկել է 10 միլիոն ծառի ծրագիրը

Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 10/10/20 ծրագրի շրջանակներում, այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։

Հանդիպումը միտված է Հայաստանում անտառածածկ տարածքների վերականգնման աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը անդրադարձել է իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ տարածքների քարտեզագրմանը, մասնագիտական աշխատանքային խմբերի ձևավորմանը՝ կարևորելով մասնագիտական կարողությունները։ Այս համատեքստում Վարդան Մելիքյանը ընդգծել է  հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացումը։

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանը և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում է  տնկել 10 մլն ծառ։