Foto

Շշի Մելոյի եղբոր գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով կատարված գործարար Մելիք Մանուկյանի սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող՝ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի և դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողների թույլտվության, նշված տարածք երկու այլ անձանց հետ մուտք է գործել գործարար Մելիք Մանուկյանի եղբայր Ռ. Մ.-ն: