Foto

Անդրանիկ Քոչարյան․«Вор должен сидеть в тюрьме»

ՀՀ ԱԺ-ն շարունակում է քննարկել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը և մտքեի փոխանակության փուլում ելույթվ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը,ով իր ելույթը սկսեց հայտնի ֆիլմի արտահայտությամբ․«Вор должен сидеть в тюрьме»:

«Ըստ էության գող նշանակում է ավազակ, ուրիշի ունեցածը թաքուն հափշտակող և խարդախությամբ յուացնող։ Նման նշանակություն ունեցող բառով բնութագրվող որևէ անձ չի կարող համարվել հեղինակություն ։ Տարիներ շարունակ այսօրինակ բնորոշումը ստացվել է քրեական հեղինակություն, հարց լուծող, ճշտով տղերք հասկացությունների հետ։ Պետության օրենքների սահմաններից դուրս ոչ ոք ու ոչինչ հարց լուծել չի կարող։ Այս երևույթը սերում է դեռևս խորհրդային տարիներից և ազգերի հայր Ստալինի կողմեից նմանատիպ բանդաների ձևավորումը որոշակի մարդկային խմբերը կառավարելի դարձրեց, իսկ հայաստանյան իրականության մեջ դրանց կշիռը հատկապես բարձրացավ նախկինում ընտրական գործընթացներում նրանց կողմից մատուցած ծառայությունների արդյունքում։ Վերոնշյալ բանդաները ժամանակին իրենց կանոններով լուծել են միայն իրենց շրջապատին վերաբերող հարցերն ու խնդիրները, սակայն այժմ ոչ միայն հասարակության շրջանում են զդեցություն ունենում, այլև փորձ են անում իրենց կամքը թելադրել քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ուղղոթյամբ»:

Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ աստիճանաբար քաոսի վերածված այս քրեական ենթամշակույթն անկանոն կերպով տարիների ընթացքում թափանցել է նաև քաղաքական կառավարման դաշտ։

Vesti.am