Foto

Արթուր Ալեքսանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան կնշանակվի

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը։ 

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից հայտնում են, որ արդեն ավելի քան կես դար է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի  դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Աջակցելով երեխաներին վերաբերող խնդիրների մասին իրազեկմանը և միջոցների հավաքագրմանը՝ մեզ հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ առաջնահերթությունը պետք է տալ երեխաներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված:

Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: