Foto

Արարատ Միրզոյան․ Եկել է թվերի խոսելու ժամանակը

«Եթե ես բնութագրեի կառավարության սկզբունքները կամ դևիզը, որով առաջնորդվում է կառավարությունն իր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս, ես պետք է մեջբերեի երկու բառ՝ մասնակցայնություն և ներառականություն։ Արդեն ժամանակն է, որ ոչ թե մեկնաբանություններ անենք, այլ թողնենք, որ թվերը խոսեն, քանի որ եկել է թվերի խոսելու ժամանակը։ Եկամուտների մասով մենք կարդում ենք․ 2020 թվականի նախատեսվող պետական բյուջեի եկամուտներն են շուրջ 1․7 տրիլիոն դրամ, այսպիսի բան երբեք չի եղել, ինչը նախահեղափոխական տարին եղել է 1․2 տրիլիոն։ Վարչապետը խոսեց կանխիկի շրջանառության նվազեցման մասին՝ սա էլ է անշուշտ գալու համադրելու եկամուտների հավաքագրման ցուցանիշի բարձրացմանը, բայց մեծ հաշվով այստեղ հոգեբանական ֆունդամենտ կա և դա հետևյալն է՝ քաղաքացին հավատում է պետությանը, տնտեսական աճին և իր մասնակցությունն է ունենալու դրանում»,- ԱԺ-ում պետբյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով, կառավարությանը մնում է երկու բան անել՝ ավելացնել սոցիալական ծախսերը, որպեսզի քաղաքացին տեսնի իր վճարած հարկերը, ինչպես են հետ գալիս իրեն և ավելացնի երկարաժամկետ ներդրումները՝ այն է ենթակառուցվածքների զարգացումը։

«Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի առումով միայն մենք 2020 թ․ համար նախատեսում ենք ավելացնել 20 մլրդ դրամ»,- հավելեց Արարատ Միրզոյանը։

Vesti.am