Foto

Արա Աբրահամյան․ ՌՀՄ-ն կհետևի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության քննության ընթացքին

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) կհետևի թայբռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն և գավաթակիր, 40-ամյա Աշոտ Բոլյանի սպանության հետաքննության ընթացքին։ Այդ մասին ասել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը։ Բոլյանին սպանել են նոյեմբերի 13-ին Մոսկվայում։ Հարուցվել է քրեական գործ։
«Մենք անպայման կհետևենք քննության ընթացքին։ Ավելին չեմ կարող ասել։ Վերջերս Բոլյանը եղել է մեր միությունում։ Միայն դրականը կարող եմ ասել նրա մասին։ Ակտիվ երիտասարդ տղամարդ էր, հագամործակցում էր ՌՀՄ-ի հետ, օգնում էր, մասնակցում էր մեր միջոցառումներին, ուրախանում մեր հաջողություններին, քանի որ մեր մարզական ակումբը տվել է մի քանի չեմպիոնների»,- ասել է Արա Աբրահամյանը «РБК-Спорт»-ին։
Աշոտ Բոլյանը երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը WPKA-ի վարկածով, աշխարհի չեմպիոն և գավաթակիր է դարձել նաև IPMTF-ի վարկածով։ Նվաճել է քիկբոքսինգի Ասիայի չեմպիոնի տիտղոսը WPKA-ի վարկածով։ Դարձել է 17 միջազգային մրցաշարերի հաղթող։
Ֆոտո՝ ru.hayazg.info