Foto

Լավրովը ՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին

ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին հարցին։ Լավորվն ընդգծել է, որ այս խնդիրն անդրադարձել են երկրների ղեկավարներն ու ԱԳ նախարարները։
«Եվ մեկ անգամ ուզում եմ ընդգծել բանակցությունների մասնակիցներն պետք է համաձայնեցնեն և որոշեն իրենք՝ կողմերը։ ԼՂ հակամարտության կարգավորման կոնսուլտացիաների վաղ փուլում և բանակցությունների տարբեր փուլերում , երբ ռազմական գործողությունները դադարեցվում էին, Լեռնային Ղարաբաղը եղել է համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակիցը , որոնք հրադադարի հաստատումից հետո սկսվեցին։ Բանակցությունների որոշակի փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,-ասաց Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը ընդգծեց, որ միջնորդները կարող են առաջ մղելով գործընթացը՝ հասնել նրան, որ այն ընթանա համաձայնեցված հունով։ «Բոլորին է հասկանալի, որ առանց ԼՂ -ի բնակչության համաձայնության, որևէ պայմանավորվածություն ամրագրելն անհնարին կլինի։ Հայաստանը դա ուղղակի չի ստորագրի ։ Մենք հենց դրանից էլ ելնում ենք»,- ասաց Լավրովը։
Նա հղում արեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է բխի ՀՀ, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից։ Լավրովն ասաց, որ Փաշինյանի հետ իր այսօրվա հանդիպմանը ՀՀ վարչապետը կրկին հիշատակել է այդ մասին և դրա հետ դժվար է վիճել։
Հարցին, թե այն իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է մերժել ԼՂ ժողովրդի ինքորոշման իրավունքը, արդյո՞ք իրատեսական է բանակցային գործընթացում առաջընթացի ակնկալիքը, Սերգեյ Լավրովը կիկին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ վերը նշված հայտարարությունն ու ասաց, որ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք կողմերը քննարկում են և բոլոր դեպքերում, այդ սկզբունքնեը պետք հաշվի առնվեն։ Ըստ Լավրովի, սա չեն վիճարկում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն։ «Վերջնական կարգավորումը պետք է հաշվի առնի այդ սկզբունքները, մնացածը դիվանագիտական արվեստի և փոխզիջումների պատրաստակամության հարց է։ Մենք, որպես միջնորդներ, ջանքեր ենք գործադրում , որ այդ փոխզիջումը լինի արդար և արտացոլի շահերի արդարացի հավասարակշռությունը»։