Foto

Գորիսը ճանաչվել է տարվա լավագույն համայնք

Հայաստանի համայնքների միությունը «Լավագույն համայնք-2019» մրցույթում քաղաքային համայնքներից հաղթող է ճանաչել Գորիսը:

«2019-ին Գորիսում կատարվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, քաղաքը շարունակում է մնալ գրավիչ քաղաք ներդրողների և զբոսաշրջիկների համար: Այնտեղ վերակառուցվել է զբոսաշրջության զարգացման համար էական նշանակություն ունեցող Դիտակետ կոչվող տարածքը, Գորիսի կենտրոնական հրապարակը, Խնձորեսկ գյուղի խմելու ջրի հարցը վերջնականապես լուծվում է: Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև համայնքի այլ բնակավայրերում: Այժմ համայնքն աշխատում է նաև բնակավայրերի բրենդավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: