Foto

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը, արտգործնախարարները կշոշափեն երկկողմ ու բազմակողմ օրակարգի լայն հարցեր։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ Սերգեյ Լավրովը ՀՀ ղեկավարության հետ կքննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։