Foto

Փաշինյանը հույս ունի ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 2 մլրդ դոլարի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ երկու երկրների առևտրաշրջանառությունն այս տարի կհասնի 2 մլրդ դոլարի:

«Մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավական լավ արդյունք է, և այդ ամենը ստեղծում է շատ լավ հենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար: Ես համոզված եմ, որ ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր հարաբերությունների համար, մեր դաշնակցային հարաբերությունների համար: Ինչպես դուք վերջերս նշել էիք, ես նույնպես մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել էվարչապետը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշեց, թե իրենք ուրախ են, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև զարգանում է առևտրաշրջանառությունը:

«Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսությունում համար առաջին ներդրողը»,- նշեց նախարարը: