Foto

Ինչո՞ւ է Մել Դալուզյանի մասին ֆիլմը կառավարության կողմից ֆինանսավորվում

Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորելու է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի այն հատվածը, որը վերաբերում է Դալուզյանի չեմպիոնությանը: Այդ մասին նոյեմբերի 8-ին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդների հետ զրույցում:

«Այն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, որի շնորհիվ երեք անգամ Հայաստանի դրոշը բարձրացել է, և հիմնը հնչել է: Իմ ընկալմամբ ֆիլմը մարդու և չեմպիոնի մասին է, մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է»,- ասաց վարչապետը: