Foto

Բակո Սահակյանը Բելգիայում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:

ԱՀ նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը Արցախի  հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու մեր երկրի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում: