Foto

«Փաստ». Պաշտոն կստանա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կառավարության եւ ՀԱՊԿ միջեւ երկրորդ արձանագրության եւ անվտանգության ապահովման պայմանների հաստատումը: 

Ըստ այդմ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին եւ նրանց ընտանիքի անդամներին կտրամադրվեն առավելություններ եւ անձեռնմխելիություն՝ նախատեսված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, որն ընդունվել է 1961 թ. ապրիլի 18-ին: 

Բանն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելուց հետո հայկական կողմը նպատակ ունի հունվարից ստանձնել տեղակալներից մեկի պաշտոնը, եւ այս փաստը որոշակի ինտրիգ է մտցրել, թե ով կզբաղեցնի այդ ցանկալի պաշտոնը։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ պաշտոնում ՀՀ իշխանությունները տեսնում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը վերջին շրջանում լուրջ ակտիվություն է սկսել ցուցաբերել՝ դառնալով կայքերի ու հեռուստաընկերությունների «աստղ»։ 

Այս մասին, ըստ մեր տեղեկությունների, «սաղմնային» քննարկում է տեղի ունեցել նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում