Foto

Սերգեյ Կարապետյանը նշանակվել է Սմոլենսկի շրջանի դատախազ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սմոլենսկի շրջանի դատախազ է նշանակել Սերգեյ Էդուարդի Կարապետյանին: Փաստաթուղթը ուժի մեջ է մտել նոյեմբերի 4-ից, հայտնում է smolensk-i.ru պարբերականը:

Հայտնի է, որ Սերգեյ Կարապետյանը ծնվել է Ռոստովի մարզում, որտեղ 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը:

Սկսել է աշխատել Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ, մինչ նշանակումը աշխատել է Կրասնոյարսկի երկրամասի դատախազի տեղակալի պաշտոնում:

Սմոլենսկի շրջանի դատախազի պաշտոնում Սերգեյ Կարապետյանը նշանակվել է 5 տարի ժամկետով: