Foto

Ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցի Aspire ակադեմիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ-ում նշում են, որ համագործակցության շրջանակներում նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով։ Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում։

Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում։

Aspire ակադեմիան հիմնադրվել է 2004 թվականին՝ Կատարում, և նպատակ ունի զարգացնել  տեղական ֆուտբոլը՝ կրթելով և պատրաստելով լավագույն ֆուտբոլիստների։