Foto

Դավիթ Անանյան․ ՊԵԿ-ն ունի ծրագրային ցուցանիշները գերակատարելու պոտենցիալ

Հարկերի հավաքագրման թիվը, որ նշված է պետք է կատարենք և գերակատարենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Անդրադանալով վարչապետի՝ «Հուսալով ավելի լավը՝ պատրաստվում ենք ավելի վատին» արտահայտությանը՝ Դավիթ Անանյանն ասաց. «Տնտեսությունն առողջ օրգանիզմ է:

Տնտեսության զարգացման որոշակի փուլերում դու չես կարող 100 տոկոսանոց իմանալ, թե տվյալ երկրի տնտեսությունն ինչպես կարձագանքի համաշխարհային զարգացումների: Չէ՞ որ կան տարածաշրջանային զարգացման խնդիներ. ես խնդիր եմ ասում, դուք ավելի գլոբալ պատկերացրեք: Եվ դրանք աշխարհաքաղաքական առումով կարող են որոշակի իրավիճակ ստեղծել: Եվ եթե երկրի ղեկավարը որոշակի, ավելի շատ տեղեկատվություն ունի այդ բոլոր հնարավոր զարգացումների մասին, իրավունք ունի որոշակի վերապահումներ արտահայտելու: Որպես ՊԵԿ նախագահ՝ ես ասում եմ, որ մենք ունենք պոտենցիալ ծրագրային ցուցանիշը կատարելու և գերակատարելու համար»: