Foto

Կբարձրանա 33 646 զինվորական և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների թոշակները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտին 2020թ-ի բյուջեով նախատեսվել է հատկացնել 495,5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվան 10,8 տոկոսով կամ 47,9 մլրդ դրամով: Այսօր «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին լրագրողների հետ զրույցին ասաց «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ըստ նրա այս ավելացումները հատկապես ուղղված են լինելու կենսաթոշակների միջինով 10 տոկոսով բարձրացմանը: «Մենք նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը 25 500 դրամից դարձնել 26 500 դրամ, աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը դարձնել 18 000 դրամ  16000 դրամի փոխարեն, և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար սահմանել  950 դրամ 800 դրամի փոխարեն»,-ասաց նա:

Ըստ Բաթոյանի՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը ևս սահմանվել է 26 500 դրամ 25 500 դրամի փոխարեն:

«Նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկեսաթոշակառուների և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը: Նպաստի ոլորտի բարեփոխման համար աշխատանքային խումբ է ստեղծվել, և գնահատման ցուցանիշների վերանայում է տեղի ունենում, տարվա վերջում կունենանք նաև բարեփոխված համակարգի նոր առաջարկ, որը, բնականաբար, կքննարկենք թե՛ ԱԺ-ի, թե՛ շահագրգիռ մարմիների հետ»,-ասաց նա: