Foto

Հայաստանում մի շարք բուժաշխատողների աշխատավարձը 4-13 տոկոսով կբարձրանա

Նրա խոսքով՝ 2020 թվականին նախատեսված է մի շարք միջոցառումների անցկացում՝ ուղղված քաղաքացիների սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը: Այս կարիքների համար նախատեսված է հատկացնել 2 մլրդ դրամից ավելի՝ 2019 թվականի 1 մլրդ 847,4 մլն դրամի փոխարեն: Այսինքն՝ 153 մլն դրամով ավելի:

Թորոսյանի հավաստիացմամբ՝ ծախսերի աճը կապված է բուժանձնակազմի տարբեր կարգերի միջին աշխատավարձը 4-13 տոկոսով բարձրացնելու հետ, ինչպես նաեւ դեղերի եւ բժշկական նշանակության արտադրանքի ձեռքբերման ֆինանսավորման մեծացման հետ: Դրանից բացի, ըստ նախարարի, անհրաժեշտ է հաշվի առնել էլեկտրաէներգիայի ծախսերը եւ ապահովել ընթացիկ այլ ծախսերի մարումը: