Foto

ԿԲ պատվիրակությունը՝ ԵՏՄ երկրների ԿԲ-ների արժութային քաղաքականության խորհրդի նիստին

ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին Մինսկ քաղաքում մասնակցել է ԵԱՏՄ անդամ֊պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են անդամ֊պետություններում վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքները, վճարահաշվարկային համակարգերի, տեղեկատվական անվտանգության աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները:
ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների կողմից հաստատվել է նաեւ հոկտեմբերի 1֊ին Երեւանում ստորագրված ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ճանապարհային քարտեզը։
Հայաստանի առաջարկով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսին՝ Երեւանում։