Foto

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը քննարկել են անցած շաբաթ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած այդ հանդիպման մեկնարկին Մեդվեդևն ասել էր՝ մտադիր ենք քննարկել առևտրատնտեսական փոխազդեցությանը, ներդրումներին ու համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայաստանի վարչապետն, իր հերթին, այցից հետո ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում փաստել էր, որ օրակարգում է ռուսական գազի գնի հարցը, հույս հայտնելով, որ վերջնական որոշումը կբխի երկկողմ շահերից և չի խոչընդոտի Հայաստանի տնտեսական աճին: