Foto

Միջպետական բանկի խորհրդի նիստը գլխավորել է ՀՀ ԿԲ նախագահը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 31-ին կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ ԿԲ նախագահ, Միջպետբանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ընթացքում ներկայացվել է բանկի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Քննարկում է եղել նաև բանկի ներդրումային քաղաքականության և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։