Foto

Ու՞մ հանգիստ չի տալիս Վազգեն Մանուկյանը

Երբ մի քանի օր առաջ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ, ներքին զգացում ունեի, որ շուտով մի արտառոց բան է անելու: Ինչո՞ւ 132 պատգամավորից հենց միայն այս մեկը, այդ տարելիցին ընդառաջ, գնաց ոճրագործի հետ տեսակցության՝ մՄիայն նրա համար, որ հայտարարեր մարդասպանի ադեկվատության մասի՞ն: Չեմ կարծում, մանավանդ որ շատ շուտով սույն պատգամավորի մքտով անցավ «իր սրտի վարչապետին» հուշել, թե Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանույանին պետք է պաշտոնանկ անել, որովհետև վերջինս, Արման Բաբաջանյանի համոզմամբ «ոռոգել է Նաիրի Հունանյանի ոճրագործ մտադրությունը»:

Որ հոկտեմբերի 27-ի գործով Բաբաջանյանը կոնսուլտացիաներ է անում Նարիր Հունանյանի հետ, զարմանալու չէ: Ես հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ Իլհամ Ալիևից էր պատմության դասեր ստանում արցախյան կարգավորման վերաբերյալ: Զարմանալի չէ նաև այն հանգամանքը, որ նոր իշխանությունների թիրախում հայտնվել է Հանրային խորհրդի նախագահը: Սա կարևոր է, որովհետև այդ խորհուրդը հենց հանրային իրական շահերը վեր հանող, հասարակական իրական կարծիքը լսող ու բարձրացնող մարմին է: Ի դժբախտություն օրվա իշխանությունների, այդ կարծիքը օրավուր տարբերվում է «պողոսների» կարծիքից, իսկ Վազգեն Մանուկյանը դրա մասին չի լռում: Պետական կառավարման և հանրային բոլոր ինստիտուտները գրպանելու Նիկոլ Փաշինյանի մոլուցքը չի կարող շրջանցել Վազգեն Մանուկյանին, բայց նրան ձերբակալելու հիմքեր չունի, որովհետև կոռումպացված չէ, կարճ ժամանակ եղել է երկրի վարչապետ, բայց վայրի սեփականաշնորհմանը չի մասնակցել, արցախյան հերոսամարտի դժվարին տարիներին եղել է պաշտպանության նախարար և հաղթել պատերազմում:

Այս իշխանություններին հաղթողներ պետք չեն, հաղթանակների պատմություններ պետք չեն: Պատահակա՞ն էր, որ Զոհրաբ Մնացականյանը իր վերջին հարցազրույցում գրեթե համաձայնեց, որ հայկական բանակը 90-ականների սկզբին ինչ-որ հանցանքներ է կատարել, չեմ կարծում: Իսկ Վազգեն Մանուկյանն այդ տարիներին է ղեկավարել բանակը, հաղթել է պատերազմում ի հեճուկս այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «փիսիկական» քաղաքականության: Ավելին՝ Վազգեն Մանուկյանը 1996 թվականի ընտրությունների ժամանակ ապտակ տվեց նույն Տեր-Պետրոսյանին՝ հաղթելով և, հանուն երկրի անվտանգության, ներքին արյունահեղության չգնալով: Ոչինչ այդքան չի խռովում «հաղթած աբիժնիկի» հոգին, որքան հակառակորդի մեծահոգությունը: Վազգեն Մանուկյանը հենց այդ հաղթող մեծահոգին է, որ այսօր հանգիստ չի տալիս ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ նրա մերձավոր շրջապատին:

foto
Author: Eduard Saribekyan