Foto

Տափերականում ավարտվել են համայնքը սնող խմելու մայր ջրագծի կառուցապատման ծրագրով իրականացվող աշխատանքները

Տափերականում վերջերս ավարտվել են համայնքը սնող խմելու մայր ջրագծի կառուցապատման ծրագրով իրականացվող աշխատանքները:

Ծրագիրն արժեցել է 58 մլն դրամ, կյանքի կոչվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից և համայնքի համաֆինանսավորմամբ՝ 90/10 տոկոս հարաբերակցությամբ:

Ընդհանուր առմամբ անց է կացվել 3622 մ երկարությամբ ձգվող 160 մմ-ոց և 5455 մ երկարությամբ՝ 125 մմ-ոց խողովակաշար: