Foto

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ՀՖՖ-ից փաստաթղթեր են տարել

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա և ուսումնասիրության համար որոշակի փաստաթղթեր խնդրել։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ խոսնակ Զոհրաբ Եգանյանը։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը վերջինս չմանրամասնեց։
Նկատենք, որ ավելի վաղ FIP.am-ն անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին՝ նշելով, որ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատումն իրականացվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերությունների միջոցով։