Foto

Թուրքիան խախտում Է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. ՌԴ ԱԳՆ

Թուրքիան խախտում Է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ իր գործողությունն անցկացնելով այդ երկրի տարածքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք (ԱՄՆ) Սիրիա մտան առանց կառավարության թույլտվության, նրանք մտան անօրինականորեն… Սիրիայի տարածքային ամբողջականությունը նույն Թուրքիան խախտում Է իր գործողությամբ»,-ասել Է փոխնախարարը լրագրողներին: Նա ընդգծել Է, որ Սիրիայում օրինականորեն են գտնվում միայն Ռուսաստանը եւ Իրանը, որոնք ստացել են Դամասկոսի թույլտվությունը: