Foto

Թող ապացուցեն, որ Թովմասյանը հանցանք է կատարել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

 
 
 
«Հրայր Թովմասյանի 16-18 տարեկան աղջիկներին քննելը ինձ համար անընդունելի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
 
«Հիմնական խնդիրը Թովմասյանն է, թող հանցակազմ ներկայացնեն, ապացուցեն, որ հանցանք է կատարել, մենք էլ բոլորս միասին կողմ կլինենք պատժին: Ես, որպես հայ մարդ, ընտանիքի մարդ՝ չեմ ընդունում, որ 16-18 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
 
Արդյո՞ք այս ամենը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է, թե ոչ՝ Ծառուկյանը չուզեց ձևակերպումներ տալ. «Մենք ասում էինք, որ «Իմ քայլի» որոշումը ՍԴ-ն կմերժի, որովհետև որևէ հանցակազմ, որևէ իրավական հիմք չկար: Մենք դրա համար էլ չմասնակցեցինք քվեարկությանը»:
 
Ծառուկյանը Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում լեգիտիմ չլինելու կարծիքների մասին ասաց. «Ով է ասում՝ լեգիտիմ չի, ով որ ասում է, թող բերի ապացուցի, մենք էլ համոզվենք: Թե չէ ամեն մեկը մի դատարկ բան կասի ու կդառնա կինոյի տղեն»:
 
Աղբյուր՝ Lurer.com