Foto

Տուսկը Թուրքիայից պահանջել Է վերջնականապես դադարեցնել գործողությունը Սիրիայում

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ Է արել Թուրքիային՝ վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Այս ուղերձով նա հոկտեմբերի 22-ին հանդես Է եկել Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵՄ-ն դատապարտել Է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում: Ոչ ոք մոլորության մեջ չԷ այսպես կոչված հրադադարի հարցում»,-ասել Է Տուսկը, որի ելույթը հեռարձակվել Է ԵԽ-ի կայքում: «Թուրքիան պետք Է վերջնականապես դադարեցնի ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերը եւ հարգի միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»,-ընդգծել Է նա:

Տուսկի խոսքով՝ «ցանկացած այլ ճանապարհ նշանակում Է անընդունելի մարդկային տառապանքներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաղթանակը եւ լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար»: «ԵՄ-ն նաեւ հավաստում Է իր լիակատար համերաշխությունը Կիպրոսի հետ՝ նրա ափերի մոտ Թուրքիայի անօրինական հորատման աշխատանքների կապակցությամբ»,-հավելել Է Եվրախորհրդի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: