Foto

Գագիկ Սուրենյան․ Ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք

Օդի ջերմաստինճանը վաղվանից կբարձրանա։

«Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։

Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»,-Facebook-յան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: