Foto

Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա

Փարիզում տեղի է ունեցել հարձակում ֆրանսալեզու «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա հարձակումը:
 
«Դա  լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»,-  այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
 
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի գիշերը: Նշվում է, որ անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և երեք համակարգիչ, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկատվություն: