Foto

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և աշխատակազմին ու համայնքային ծառայությունների պատասխանատուներին ներկայացրել նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին:

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել ու արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ակնկալելով բարեփոխումների նախաձեռնում քաղաքային տրանսպորտի, բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտներում, մայրաքաղաքի ճարտարապետա-շինարարական դիմագծի բարելավման, քաղաքացիների հարցադրումներին օպերատիվ, լիարժեք արձագանքելու համակարգի ներդրման ուղղությամբ:

Պետական նախարարը հանրապետության նախագահի, կառավարության և իր անունից շնորհակալություն է հայտնել նախկին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին ու ավագանու անդամներին՝ իրենց գործունեության համար: