Foto

«Ռոմա»-ն հաստատել է` Մխիթարյանը չի խաղա «Սամպդորիա»-ի դեմ

Իտալական «Ռոմա»-ն հաստատ է, որ Մխիթարյանն այս շաբաթ չի վերադառնա խաղադաշտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային «գայլերի» պաշտոնական կայքը գրել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի «Սամպդորիա»-ի դեմ Սերիա Ա-ի առաջիկա հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին: Կայքի պնդմամբ` Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: