Foto

Թրամփն արձագանքել է Սիրիայում կրակի դադարեցման մասին որոշմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընկեր է անվանել և շեշտել, որ Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ այլևս չեն կիրառվի:
«Պատժամիջոցների անհրաժեշտություն չի լինի, քանի որ Թուրքիան անում է այն, ինչ անում է»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ առաջնորդը:
«Ես կցանկանայի շնորհավորել նախագահ Էրդողանին, նա իմ ընկերն է, և ես ուրախ եմ, որ մենք որևէ խնդիր չունեցանք», - նշել է Թրամփը՝ հավելելով՝ «նա ճիշտ գործեց, և ես իսկապես գնահատում եմ դա»:
Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ նոյեմբերին Էրդողանին սպասում է Վաշինգտոնում:
Թրամփը նաև խոստովանել է, որ հույս չի ունեցել, որ Թուրքիայի հետ այդքան արագ համաձայնության կգան Սիրիայի հյուսիսում կրակի դադարեցման հարցի շուրջ: «Ամեն ինչ սպասվածից լավ ստացվեց, սա հիանալի օր է ԱՄՆ-ի համար, սա հիանալի օր է Թուրքիայի համար, սա հիանալի օր է մեր դաշնակիցների համար, հիանալի օր է քրդերի համար և նաև հիանալի օր է ողջ քաղաքակրթության համար»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը: