Foto

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել

ՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ընդունել: Օրինագիծը հեղինակել են պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Դեմոկրատական կուսակցության» անդամ Էլիոթ Էնջելը և նույն հանձնաժողովից «Հանրապետական կուսակցության» անդամ Մայքլ Մըքքոլը։

Օրենքի հիշյալ նախագծով նախատեսում է պատժամիջոցներ սահմանել այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետ։  Նախատեսվում է պատժամիջոցներ սահմանվել Թուրքիայի պաշտպանության նախարարի, զինուժի գլխավոր շտաբի պետի, գանձապետարանի նախարարի դեմ։ Թուրքիային կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել նաև թուրք պաշտոնյաների ու ռազմաարդյունաբերության հետ կապ ունեցող բանկերի նկատմամբ։

Օրինագիծը քննարկվել և քվերակվել է: Դեմ է քվեարկել 60, կողմ՝ 354 հոգի։ Ակնկալվում է, որ օրինագիծը կխոչընդոտի մի շարք զինատեսակների վաճառքը Թուրքիային։ 

Թուրքական աղբյուրը նշում է, օրենքի այդ նախագիծը հետագայում կտեղափոխվի կոնգրես։ Եթե կոնգրեսում էլ կոնգրեսականները կողմ քվեարկեն, ապա օրինագիծը կհանձնվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանը: