Foto

Հայաստանի ավանդական Կարատե-դո ֆեդերացիան՝ Արա Աբրահամյանին․«Մեր նվաճումների համար պարտական ​​ենք նաև Ձեզ»

Հայաստանի ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի Արա Աբրահամյանին ուղղված շնորհակալական նամակում, ողջ ֆեդերացիայի անունից երախտագիտության խոսք է հայտնել Օդինցովո քաղաքում կայացած ավանդական կարատեի Եվրոպական առաջնությունում Հայաստանի հավաքականի մասնակցությանը ցուցաբերած աջակցության համար:
Առաջնության արդյունքներից հետո Հայաստանի հավաքականը նվաճեց 7 ոսկե մեդալ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը տեղ զբաղեցրեց լավագույն հնգյակում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի ավանդական կարատեի 34-րդ առաջնությունն անցկացվեց 2019 թվականի հոկտեմբերի 14-17-ը, Մոսկվայի Օդինցովո քաղաքում, որին մասնակցում էին Հայաստանի ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի 45 մարզիկ:
Հաջորդ տարի Ֆեդերացիան նախատեսում է Հայաստանում անցկացնել «Արարատի գավաթ» երրորդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն հարյուրավոր մարզիկներ աշխարհի 10 երկրից: