Foto

Ադրբեջանի օդուժը համալրվեց ռադիոլոկացիոն նոր կայանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր ներկա է գտնվել բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանի կառավարման կետի բացմանը:

Իսպանական արտադրության ռադիոլոկացիոն կայանը նախատեսված է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար: Այն, ըստ հաղորդագրության, ընդունակ է հայտնաբերել օդում գտնվող ինքնաթիռները, ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները և տեղորոշել դրանց ուղեգիծը: Կայանը կարող է հիմնական, ինչպես նաև շարժական տեղակայում ունենալ: