Foto

Վայոց Ձորի մարզպետի աշխատանքից ազատելու որոշումը կառավարությունը կընդունի առանց քննարկելու

Կառավարության այսօրվա օրակարգում ընդգրկված է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ամզատելու որոշման նախագիծը։ Այն ՝ չզեկուցվող հարցերի շարքում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։