Foto

Հայտարարվել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթինգհեմը և Ակիրա Յոշինոն քիմիայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակ են ստացել լիթիումաիոնային մարտկոցների մշակման համար:
«Այդ թեթև, վերալիցքավորվող և հզոր մարտկոցներն այժմ օգտագործվում են ամենուրեք, այդ թվում՝ շարժական հեռախոսներում ու նոութբուքերում, ինչպես նաև Էլեկտրական ավտոմոբիլներում: Նրանք կարող են զգալի քանակությամբ Էներգիա պահպանել վերականգնվող աղբյուրներից՝ արևից ու քամուց»,-հայտարարել են Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեում:
Նախօրյակին ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել են Ջեյմս Փիբլզին «ֆիզիկական տիեզերաբանության ոլորտում տեսական հայտնագործությունների համար», Միշել Մայորին և Դիդիե Կելոյին՝ «արևանման աստղի ուղեծրում Էկզոմոլորակների հայտնաբերման համար»:
Հոկտեմբերի 7-ին բժշկության բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է Ուիլյամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին և Գրեգ Սեմենցեին: Դափնեկիրների պարգևատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Նոբելյան մրցանակի հիմնադիր՝ շվեդ ձեռնարկատեր և գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896 թթ.) մահվան օրը: Նրա կողմից կտակված հինգ մրցանակից չորսը սովորաբար հանձնվում Է Ստոկհոլմում: Խաղաղության մրցանակը, դրա հիմնադրի կամքի համաձայն, հանձնվում Է Օսլոյում, նույնպես դեկտեմբերի 10-ին:
Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում Է 9 մլն շվեդական կրոն (950 հազար դոլարից փոքր-ինչ պակաս): Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով մրցանակի հանձնումով մեկնարկել Է «նոբելյան շաբաթը»:
Հոկտեմբերի 10-ին կհայտարարվեն 2018 և 2019 թվականների համար գրականության բնագավառի դափնեկիրները: Խաղաղության մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել Է Շվեդիայի բանկի կողմից, կշնորհվի հոկտեմբերի 14-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: