Foto

Լոնդոնն ու Բրյուսելը չեն եկել համաձայնության Բրեքզիթի շուրջ

ԵՄ և Մեծ Բրիտանիան դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի Բրեքզիթի հարցում: 23 օրից լրանում է ԵՄ-ը լքլեու Մեծ Բրիտանիային տրված ժամկետը, սակայն համաձայնության որևէ նախանշան առկա չէ:

Օրերս Մեծ Բրիտանիան հրապարակեց ուղեցույց առանց համաձայնագրի Բրեքզիթի պարագայում բժշկական ապրանքեր մատակարարողների համար, որով խորհրդատվություն է տրամադրվում այս ոլորտի մատակարարումների իրականացման համար:

23 օրից լրանում է ԵՄ լքլեու Մեծ Բրիտանիային տրված ժամկետը, սակայն կողմերը այդպես էլ չեն եկել համաձայնության Բրեքզիթի հարցում: Թե՛ Լոնդոնը և թե՛ Բրյուսելը ամեն կերպ փորձում են խուսափել պատասխանատվությունից առանց համաձայնագրի Բրեքզիթի և դրա ուշացման համար:

Միևնույն ժամանակ Բրեքզիթի խնդիրը շարունակում է լարված պահել բրիտանական ներքաղաքական դաշտը: Երկրի խորհրդարանի մեծամասնությունը դեմ է առանց համաձայնագրի դաշինքը լքելուն և կառավարությունից պահանջում է տեղեկություն տրամադրել այս ուղղությամբ կատարված աշխատանքների և առանց համաձայնության ԵՄ լքելու հետևանքները մեղմացնելու մասին:

Կառավարությունն իր հերթին հրապարակել է լրացումներ 155 էջանոց իր զեկույցում ՝ նվիրված առանց համաձայնության Բրեքզիթին, ուր անդրադարձել է այդ տեսանկյունից Բրեքզիթի հետ կապված սահմանային, քաղաքացիության, արդյունաբերության, էներգետիկ ոլորտների մի շարք հացերի: