Foto

Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր չթույլատրեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանին մեկնել երկրից։
Դատավոր Աննա Դանիբեկյանը երեկ էր անցել խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ամբաստանյալի և նրա պաշտպանի միջնորդությունը՝ վերացնել խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը և թույլատրել որոշակի ժամկետով մեկնել Ավստրիա՝ գործնական հանդիպման և բուժման։
Գևորգյանի փաստաբանն «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց՝ բողոքարկելու են այս որոշումը։
Արմեն Գևորգյանը, ով 2008 թվականին զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: