Foto

Իրականացավ Կիմ Բակշիի վերջին պատգամը

Ռուս հանրաճանաչ գրող, հրապարակախոս Կիմ Բակշին Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Իր կյանքի ավելի քան 50 տարին հայ մշակութի ուսումնասիրությանը նվիրելով, նա հայ ժողովրդին ճանաչելի դարձրեց օտարների համար, նորովի մատուցեց մեր մշակութային ժառանգությունը նույնիսկ մեզ՝ հայերիս: Բակշիի հայասիրությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ մահից հետո Հայաստանում և Արցախում ամփոփվելու ցանկություն էր հայտնել իր կտակում:

Այս օրերին Հայաստանում և Արցախում Կիմ Բակշիի անունը գրեթե բոլորի շուրթերին է, որովհետև կատարվեց նրա վերջին կամքը, գրողի աճյունի մի մասնիկն ամփոփվեց Գառնու տաճարի մոտ՝ Քարերի սինֆոնիայի հարևանությամբ: Իսկ ահա մյուս մասնիկը տեղափոխվեց Արցախ, որտեղ պիտի ամփոփվեր հայ ժողովրդի պանծալի զավակ Նելսոն Ստեփանյանի հուշարձանի կողքին:

Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում կազմակերպության ներկայացուցիչների և գրողի մերձավոր բարեկամների ձեռամբ կատարվեց նրա աճյունասափորի տեղադրման հանդիսավոր արարողությունը:

«Կիմ Բակշիի հիշատակը մենք պարտավոր ենք հավերժ պահել, որովհետև նրա աշխատանքները ուրույն տեղ են գրավում մեր մշակույթում և մեր ժառանգության մեջ»,- ասաց Արցախի Մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նա հիշեց է, որ Կիմ Բակշին Արցախի հոգևոր ժառանգության մասին գրելիս այնպիսի եռանդով էր աշխատում, որ դժվարամատչելի վայրերն հասնելու համար նույնիսկ զիվորական մեքենաներով էր գնում, տասնյակ կիլոմետրեր անցնում էր ոտքով:

Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը նշեց, որ Նելսոն Ստեփանյանի հուշարձանի մոտ Կիմ Բակշիի աճյունի ամփոփումը խորհրդանշական է: «Հայաստանը և Արցախն ամենայն մանրամասնությամբ իմացող և անմնացորդ սիրող մարդը միայն կարող էր կտակել իր աճյունն ամփոփել Գառնիում և Շուշիում»,-ասաց Լուսիկ Ղուկասյանը:

ՌՀՄ առաջին փոխնախագահն իր երախտագիտությունը հայտնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ով խոստացել է Կիմ Բակշիի այդ փոքրի անկունը ներառել Արցախի զբոսաշրջային քարտեզում:

Vesti.am