Foto

Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Մհեր Աբրահամյանը

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այդ պաշտոնում նա կփոխարինի «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, ով միությունը նախագահել է 2018-2019 թվականներին:

Մհեր Աբրահամյանն ընտրվել է միության խորհրդի նիստում՝ ՀԲՄ կանոնադրության համաձայն:
Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Հանեսյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին ցանկացել հաջողություններ: