Foto

Սիմոն Մարտիրոսյանը նոր ռեկորդներով աշխարհի կրկնակի չեմպիոն է

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ  Սիմոն Մարտիրոսյանը:

109 կգ քաշայինների պայքարում հայ մարզիկը  պոկում վարժությունում բարձրացրեց 199 կգ ծանրաձողը և սահմանեց աշխարհի ռեկորդ:

Հրում վարժությունում Մարտիրոսյանը գրանցեց 230 կգ արդյունք:

Երկամարտի 429 կգ արդյունքուվ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

Հայ մարզիկը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2018թ-ին: