Foto

Մակրոնն ու Ռոհանին հանդիպել են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած զրույցից հետո նոր հանդիպում է  անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ,  հայտնել է Agence France-Presse-ը՝  հղում անելով  Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Մակրոնի և Ռուհանիի հանդիպումը երկրորդն Է դարձել վերջին 24 ժամվա ընթացքում: Ինչպես նշում է գործակալութունը, այն նախատեսված չէր ֆրանսիական պետության ղեկավարի ժամանակացույցով, որը փորձում է օժանդակել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացմանը՝ հուսալով բանակցությունների հասնել երկու երկրների միջև:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ղեկավարը Ռոհանիին ասել է, որ նա «բաց կթողնի հնարավորությունը», եթե լքի ԱՄՆ-ն՝ առանց Թրամփի հետ զրուցելու: