Foto

Վալենտինա Մատվիենկոն երրորդ անգամ ընտրվեց ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար

Վալենտինա Մատվիենկոն նոր ժամկետով ընտրվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ, այդ պաշտոնի այլ թեկնածուներ չեն եղել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Մատվիենկոյի թեկնածությունը պալատի առաջին փոխխոսնակ Նիկոլայ Ֆյոդորովը սեպտեմբերի 25-ին առաջադրել է Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում: Նրա վերընտրման օգտին միաձայն քվեարկել է 153 սենատոր:

Այսպիսով, Մատվիենկոն երրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է Դաշնության խորհրդի խոսնակի պաշտոնը: