Foto

«Ես Գորբաչովն եմ, Գորբաչովը ես եմ»

Լոս Անջելեսի հրապարակում Արթուր Վանեցյանին համեմատելով 1991 թվականի պուտչիստների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ուղղակի համեմատում է Միխայիլ Գորբաչովի հետ: Իսկ ո՞վ էր Գորբաչովը: Բացի ԽՄԿԿ վերջին գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահը լինելուց նա պատմությանը հայտնի է որպես Խորհրդային հսկա տերությունը Արևմուտքի կողմից ստացած պատվերով կազմաքանդող և երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգը քայքայող գործիչ, ով այսօր մերժված է գրեթե բոլորի կողմից, նույնիսկ՝ իր պատվիրատուների:

Բայց վերադառնանք Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ է նա իրեն համադրում Գորբաչովի հետ, միաժամանակ նույն տեղում նույն լսարանի առաջ հայտարարելով, որ թավշյա հեղափոխությունը չի ծրագրավորվել այլ կենտրոններում և բացառապես հայաստանյան ծագում ունի: Մտածել, թե պատմությունից նմանատիպ այլ օրինակներ չգիտի, դժվար է, միաժամանակ նաև դժվար է հավատալ, որ Միացյալ Նահանգներում Գորբաչովի հետ համեմատվելն է պատահականություն: Հոգեբանները նման «սայթաքումները» որակում են որպես «սայթաքում ըստ Ֆրոյդի»:

Այս տողերը հեռու են քաղքագիտական, առավել ևս հոգեբանական վերլուծություն կոչվելուց, բայց այս դիտարկումը շատերի մոտ հարցեր կաջացնի, հատկապես՝ հոգեբանների: Ի՞նչ էր ակնարկում Վանեցյանը, երբ խոսում էր  որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մասին:

foto
Author: Eduard Saribekyan