Foto

Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները Սպիտակ տան հուսահատության վկայությունն են. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պնդում է, որ Վաշինգտոնի կողմից Իսլմական հանրապետության դեմ սահմանված նոր պատժամիջոցները վկայում են Թրամփի վարչակազմի հուսահատության մասին:
Դրա ամենավառ վկայությունը, ըստ Ռոհանիի, Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ կրկնակի պատժամիջոցներ կիրառելու մասին Վաշինգտոնի որոշումն է:
«Ամերիկացիները պատժամիջոցներ են կիրառում կառույցների հանդեպ, որոնք արդեն իսկ սև ցուցակում են: Դա վկայում է ամերիկացիների հուսահատության մասին: Այս ամենը վկայությունն է նաև այն բանի, որ «առավելագույն թվով պատժամիջոցների» և «առավելագույն ճնշման» քաղաքականությունը ձախողվել է, և մեր հզոր ժողովուրդը վերջին մեկուկես տարում հաջողությամբ է դիմադրել», - ասել է Ռոհանին: