Foto

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը։ 

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը ողջունել է Նիկոլ Փաշինյանին և նշել, որ ՍԴՀԿ-ն ողջունում և աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ «Հարգելի պարոն վարչապետ, ՍԴՀԿ-ն իր աջակցությունն է հայտնում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ հայրենիքում իրականացվող ժողովրդավարական, տնտեսական, իրավական փոփոխությունների գործընթացում։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ և վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ կկարողանանք հաջողությամբ շարունակել մայր Հայաստանի առաջընթացը», - նշել է Սարաֆյանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող փոփոխություններին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին Սփյուռքի ներգրավմանը, Հայաստանի տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ ջանքերի համատեղմանը վերաբերող և այլ հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։